▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արել է մի դեռևս անհայտ անասուն․․․Նաիրա Զոհրաբյանի գրառումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա: Նա, մասնավորապես, գրել է.

«Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո` առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարեւոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետեւ օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլեւ մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել եւ ինչպես երեկ արել է մի դեռեւս անհայտ անասուն` կրակել Սեւ արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունն էր մեկ շաբաթ առաջ կրակել այս արագիլի ձագի վրա: Ու օրենքը ահա այն մասին է, որպեսզի մենք կարողանանք նման անասունների ձեռքը բռնել եւ օրենքով ուղեկցել քրեակատարողական հիմնարկ:

Եվ մեկ էլ ինձ անչափ հետաքրքիր է՝ այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցմամբ դեմ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին, կամ, դահլիճում նստած` ընդհանրապես չքվեարկեցին, ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր եւ իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա:

Ի դեպ, բացառիկ Սեւ արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթեւ, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռեւս գործող` Վարչական իրավախախտումների մասին օրենքով մի թեթեւ տուգանքի կենթարկեն` մինչեւ խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը:

Ասեմ նաեւ, որ այս արագիլից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա»,- գրել է Զոհրաբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին