▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան

Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյանի. . .

Մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողը մայրապետ է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն. . .

Լավ կլինի՝ վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱԱԾ-ն Գյումրիում սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու. . .

Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված. . .

Անհեթեթ ու նողկալի․ Ովքե՞ր են  ապականել/ում հայ-ռուսական հարաբերությունները և ի՞նչ պետք է անել

Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով

Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում

Որ Թորոսյանին դատելու են շատ ծանր հոդվածներով, չեմ կասկածում...Բժիշկ Արմեն Գրիգորյան

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Համացանցում նկար և լուրեր են շրջանառվում քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ. Անի Խաչատրյան

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած, հիրավի ինձ չեն ճանաչում

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

Պատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո. Հայկ Մանասյան

«Պրոտիվ» մտնող այս մեքենան սպասարկելիս է եղել փոխվարչապետերից մեկին

Հույս ունեմ՝ հուլիսի 1-ը կարևոր հանգրվան կդառնա ժողովրդագրական իրավիճակը փոխելու ճանապարհին. Փաշինյան

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. նրան հուղարկավորել էին. Նաիրա Զոհրաբյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է իր առաջնեկին

ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին

Դագաղն ինքս եմ փոսն իջեցրել,ուրիշ ձեռք չկար. Արմեն Մարտիրոսյանը՝ Covid-ից մահացած հոր մասին

Սիրելի նախկին իշխանության շնիկներ, իմ մայրը ծերանոցում չէ. Սերգեյ Դանիելյան

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ

Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէին հասել

Պետությունը պետք է երաշխավորի, որ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է․ Նիկոլ Փաշինյան

Ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանն օր առաջ պետք է վերջ դնենք. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ նորություններ կան պատվաստանյութի ստեղծման հետ կապված. Արսեն Թորոսյանը լավ լուր հայտնեց

Ախր էդ դիմակը հո ի՞նձ համար չեք կրում, տեսել եմ քաղաքացիների, որ կրում էին այսպիսի ցանցային դիմակներ․..

11 հոգի սպասում է հոսպիտալացման, որոնցից 4-ը միջին ծանրության են․ Արսեն Թորոսյան

Կարող ենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային դիմակ․ Նիկոլ Փաշինյան

Մարիամ Մալխասյանը մանրամասներ է ներկայացնում տատիկի դիակը կորելու փաստից

Կորոնավիրուսով վարակման 593 և մահվան 6 նոր դեպք

3 բալանոց երկրաշարժ Հայաստանում

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք․ Նաիրա Զոհրաբյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Սպիտակից

Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է

Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ

Վիճակագրության և թագավարակային նորագույն հետազոտությունների մասին. Արմեն Այվազյան

Խնդիր ունենք կանոնների, ոչ թե կանոն պահպանելու․Կարեն Արայանը՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Իր հետ սեռական հարաբերություն ունեցողին չի ճանաչել, որովհետև դիմակով էր. ոստիկանությունում. . .

«Կա՞ ինչ-որ պարզաբանում». Լոռու մարզպետը Երևանի կենտրոնում ձեռք է բերել բազմաբնակարան շինություն

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը

«Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է

Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը հրապարակել է Գոռ Մխիթարյանի. . .

Բախվել են հիվանդ տեղափոխող Կապանի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն. նախնական. . .

Դիմակի պատճառով միջադեպ քաղաքացու եւ ոստիկանների միջեւ

«Իհարկե, հետեւում եմ երկրի արտաքին եւ ներքին քաղաքական վիճակին». Ռոբերտ Քոչարյան

ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ

Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է. «Լուսավոր Հայաստանը»՝ քրգործի հարուցումը մերժելու մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ.

«ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ մեկ հարվածը չի կարող ծեծ համարվել (ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. նոյեմբերի 01-ի որոշումն ԱՐԴ/0176/01/11 թվակիր գործով)։

Այս կապակցությամբ՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի քանի խնդիրների։ Մասնավորապես՝

Նախ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ քրեորեն հետապնդելի արարք է ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը (եթե դրանք չեն առաջացրել առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)։ Այսինքն, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ մայիսի 8-ին կատարված գործողությունները ծեծ չորակվելու պարագայում, դրանք կարող էին որակվել այլ կերպ, եթե ընդունենք, որ նրան իրոք հասցվել է մեկ հարված, որը նրան ֆիզիկական ցավ է պատճառել։

Երկրորդ, այստեղ էական է, որ Էդմոն Մարուքյանին հասցվել է ոչ թե մեկ, այլ մեկից ավելի հարվածներ՝ տարբեր անձանց կողմից։ Ընդ որում, այս փաստին ականատես են եղել ոչ միայն խորհրդարանում այդ օրը ներկա եղած պաշտոնատար եւ այլ անձիք, այլ նաեւ ուղիղ եթերին հետեւող հազարավոր քաղաքացիները։

Այդ իրադարձության տեսագրությունը տարածվել է մամուլով եւ այժմ էլ հասանելի է համացանցում։ Վստահաբար, այդ տեսանյութը դիտողի մոտ կասկած չի մնում կատարվածի մասին, եւ անհնար է դրա միջոցով որեւէ կերպ մանիպուլացնել եղելության փաստերը։

Ամեն դեպքում, 118-րդ հոդվածը մասնավոր մեղադրանքի գործերի շարքում է՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի։ Իսկ մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը դուրս է մասնավոր մեղադրանքի տիրույթից, եւ, հետեւաբար, տեղի ունեցածը չենք դիտարկում որպես մասնավոր մեղադրանքի դեպք ու այդ մասով բողոք չենք ներկայացրել։

Երրորդ, առնվազն մեզ համար ակնհայտ է, որ ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որպեսզի այնուհետեւ մերժվի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Սակայն քննարկվող գործով որակումը պետք է բոլորովին այլ լիներ։

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով արտահայտված՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար (խուլիգանություն)։ Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ ավելի խիստ պատժի է ենթակա նույն արարքը՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (…)` կատարված մի խումբ անձանց (...) կողմից (խուլիգանության որակյալ հանցակազմ):

Խուլիգանության հանցակազմին մանրամասն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 2012թ. մարտի 30-ին թիվ ԱՎԴ/0014/01/11 գործով կայացված որոշմամբ, որի վերլուծական մասը համադրելով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստակազմի հետ՝ ակնհայտ է դառնում, որ պատգամավոր Սասուն Միքայելյանի արարքը պետք է որակվեր 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս հարվածողների արարքները՝ նույն հոդվածի 3-րդ մասով։

Այլ կերպ չեն կարող որակվել Ազգային ժողովի նիստի ընթացքում իր սահմանադրական լիազորություններն իրականացնող, այն է՝ ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության սպառնալիքները, այնուհետեւ նրան տարբեր անձանց կողմից հասցված հարվածները՝ նիտին ներկա այլ պատգամավորների, վարչապետի, կառավարության այլ անդամների եւ այլ անձանց ներկայությամբ՝ տեղեկացած լինելով նաեւ, որ նիստն ուղիղ հեռարձակվում է եւ հասանելի է անսահմանափակ թվով անձանց։

Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է՝ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործություն։ Քննարկման առարկա գործողություններով նախեւառաջ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, արարքն ինքնին դրսեւորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունքով։

Արդյունքում, առաջնահերթ խախտվել է օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը։

Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով, եւ սա ՀՀ Ազգային ժողովի խմբակցության սահմանադրական լիազորությունները խոչընդետոլու ակնհայտ օրինակ է։

Տեղի ունեցածն ունենալու է իր իրավական հետեւանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում։
 

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին