Երգչուհի Սիրուշոն, ով գտնվում է Միացյալ Նահանգներում և իր առաջնեկին է սպասում լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքում` այն մակագրելով. «Սա ես եմ»:
Նշենք, որ Սիրուշոն արդեն կազմակերպել է ԱՄՆ-ում ընդունված Shower party-ն. այն ընտանեկան հավաք է, երբ հղին հրավիրում է իր ընկերուհիներին` վերջիններս տարբեր խաղեր են խաղում, այդ թվում նաև աթոռի վրա նստած հղի կնոջ գլխին հովանոց են պահում` այդպիսով նրան մաղթելով բարի ծնունդ, ինչպես նաև երեխայի համար նվերներ են տալիս:
Հիշեցնենք, որ տարեսկզբին նման մի լուսանկար էր տարածվել համացանցում, որը լրատվական կայքերից ոմանք սխալմամբ վերագրել էր Սիրուշոյին. երգչուհու ներկայացուցիչներն ավելի ուշ հերքել էին, որ այդ լուսանկարում Սիրուշոն է: