▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա Գառնիկի պատասխանն է Նիկոլին․ Ագնեսա Խամոյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է

«Սա Գառնիկի պատասխանն է Նիկոլին

Հ.Գ. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը հերթական շինծու գործով այսօր բերման է ենթարկվել ԱԱԾ ծառայողների կողմից»:

http://asekose.am/filemanager/uploads/Agnessa_Xamoyan.jpg

Այս առիթով, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է.

«Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկին պես` հենց սեպտեմբերի 27-ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով։ Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իրավապահներին կոչ ենք անում զերծ մնալ արժանապատիվ քաղաքացիների արդար բողոքի ձայնը լռեցնելու միտումով ձեռնարկվող բռնաճնշումներ իրականացնելուց։ Մենք չենք լռելու...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին