▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին. Արծրուն Հովհաննիսյան

Օրեր առաջ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը տեղեկացրել էր, որ հայ զինծառայողների ձեռքում է հայտնվել իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն:

Այս լուրը հաստատել էր նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Այո, հաստատում եմ, բայց չեմ ուզում բացել փակագծերը, որովհետև նման բաները մեր ձեռքում հայտնվում են ամենատարբեր մեթոդներով և ճիշտ չէ բացել փակագծերը»,- ասել էր Հովհաննիսյանը:

Այսօր արդեն նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից մեկնաբանելով. «Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին