Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.
«Էսքան պարտությունների ու հիասթափության մեջ, մեկ ա մեջտեղից կիսվելով ու իմ ունակությունների չափով փորձում եմ մի նոր բան ստեղծեմ, մի օգուտ տամ իմ պետությանը: Բայց մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն էլի...»: Տեսանյութում Պապոյանը նշում է, որ «Coma club»-ը չի բացվի. «Ծաղկաձորի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը տուրիստական սեզոնն է: Էն, ինչ արեց քաղաքապետարանը բացումից օրեր առաջ, համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում»,- ասում է նա: