▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա Սերժի շրջապատի ամենանողկալի ֆիգուրներից էր»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Ի՜նչ հուզիչ էր... Նիկոլը կամ իր այս սպասարկուին «на коротком поводке» է ուզում պահել, որ հանկարծ չհամարձակվի էլ հարցազրույցներ տալ ու ինչ-ինչ խոստումներ տալ Նիկոլի դեմ ստորագրահավաքի պահով, կա՛մ փորձում են այս մեթոդներով մարդկանց համոզել, որ այս արարածն ընդդիմադիր է և իշխանությունների կողմից ենթարկվում է «հալածանքների»...
Սա Սերժի շրջապատի ամենանողկալի ֆիգուրներից էր, բայց սրանից յուրահատուկ նողկանք ապրեցի անցյալ տարի Համահայկական խաղերի ժամանակ, երբ և՛ տեսա, և՛ ընկերներիցս իմացա, թե սա ինչպես է քծնել դդումին...
Հետաքրքիր է, այս անգամ սրան ո՞վ բերեց ԱԺ` Վանեցյանը, թե՞` Սարգսյանը...»։

***

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար, հայտնում է «Հետք»-ը։

Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին