2003թ.–ի այս օրը Տիքրիտ քաղաքի մոտ ձերբակալվեց, իսկ 2006–ի դեկտեմբերի 30–ին, Իրաքի բարձրագույն դատարանի կողմից մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսսեյնը։
Ստեղծելով Բաաս կուսակցությունը, գալով իշխանության և 24 տարի ղեկավարելով Իրաքը, նա հասցրեց դառնալ ամենադաժան, ամենազդեցիկ, ամենահետաքրքիր քաղաքական դեմքերից մեկը ոչ միայն Արևելքում և արաբական աշխարհում, այլ նաև ողջ աշխարհում: Նա կարողացավ երկար ժամանակ գտնվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության հենց ուղիղ մեջտեղում, կարողացավ բավականերկար պահել իշխանությունը, պատերազմել հարևան երկրների հետ` մասնավորապես իրանա-իրաքյան բավականին երկրատև պատերազմը` թույլ չտալ օտարների մուտքը իր երկիր:
2003–ին, միջազգային կոալիցիան` ԱՄՆ–ի գլխավորությամբ, տապալեց Սադամի իշխանությունը։ Ինտերվենցիայի առիթ հանդիսացավ իրաքյան առանորդի ենթադրյալ կապը Ալ–Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ, որը ստանձնել էր 2001 թ.–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության պատասխանատվությունը։
Եվ միայն այժմ` իրադարձություններից 11 տարի անց գաղտնազերծվում են ԿՀՎ–ի փաստաթղթերի մի մասը, որտեղից պարզ է դառնում, որ Սադամ Հուսեյնը, սեպտեմբերյան ահաբեկչությունից առաջ Պրահայում չի հանդիպել ահաբեկիչների առաջնորդ Մուհամեդ Աթթայի հետ։ Դրա մասին տեղյակ էր նաև Ջորջ Բուշ Կրտսերը, բայց 2003 թ.–ի մարտի 6–ի (Իրաք ներխուժումից 2 շաբաթ առաջ) իր հեռուստատեսային ուղերձում հենց այդ փաստով հիմնավորեց պատերազմի սկիզբն ու իրաքյան ինտերվենցիան։ Այդ ելույթից հետո արված հարցումները ցույց տվեցին, որ ամերիկացիների 70%–ը հավատում էր, որ Սադամ Հուսեյնի ռեժիմը կապ ունի սեպտեմբերի 11–ի ակաբեկչության հետ։
ԱՄՆ–ը իր զորքերը Իրաքից դուրս բերեց միայն 2011 թ.–ին։
Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով, պատերազմի սկզբից մինչև 2006 թ.–ի կեսերը, Իրաքում զոհվել էր 151 հազար խաղաղ բնակիչ։
2003թ.–ի այս օրը Տիքրիտ քաղաքի մոտ ձերբակալվեց, իսկ 2006–ի դեկտեմբերի 30–ին, Իրաքի բարձրագույն դատարանի կողմից մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսսեյնը։ Ստեղծելով Բաաս կուսակցությունը, գալով իշխանության և 24 տարի ղեկավարելով Իրաքը, նա հասցրեց դառնալ ամենադաժան, ամենազդեցիկ, ամենահետաքրքիր քաղաքական դեմքերից մեկը ոչ միայն Արևելքում և արաբական աշխարհում, այլ նաև ողջ աշխարհում: Նա կարողացավ երկար ժամանակ գտնվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության հենց ուղիղ մեջտեղում, կարողացավ բավականերկար պահել իշխանությունը, պատերազմել հարևան երկրների հետ` մասնավորապես իրանա-իրաքյան բավականին երկրատև պատերազմը` թույլ չտալ օտարների մուտքը իր երկիր:
2003–ին, միջազգային կոալիցիան` ԱՄՆ–ի գլխավորությամբ, տապալեց Սադամի իշխանությունը։ Ինտերվենցիայի առիթ հանդիսացավ իրաքյան առանորդի ենթադրյալ կապը Ալ–Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ, որը ստանձնել էր 2001 թ.–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության պատասխանատվությունը։Եվ միայն այժմ` իրադարձություններից 11 տարի անց գաղտնազերծվում են ԿՀՎ–ի փաստաթղթերի մի մասը, որտեղից պարզ է դառնում, որ Սադամ Հուսեյնը, սեպտեմբերյան ահաբեկչությունից առաջ Պրահայում չի հանդիպել ահաբեկիչների առաջնորդ Մուհամեդ Աթթայի հետ։ Դրա մասին տեղյակ էր նաև Ջորջ Բուշ Կրտսերը, բայց 2003 թ.–ի մարտի 6–ի (Իրաք ներխուժումից 2 շաբաթ առաջ) իր հեռուստատեսային ուղերձում հենց այդ փաստով հիմնավորեց պատերազմի սկիզբն ու իրաքյան ինտերվենցիան։
Այդ ելույթից հետո արված հարցումները ցույց տվեցին, որ ամերիկացիների 70%–ը հավատում էր, որ Սադամ Հուսեյնի ռեժիմը կապ ունի սեպտեմբերի 11–ի ակաբեկչության հետ։ԱՄՆ–ը իր զորքերը Իրաքից դուրս բերեց միայն 2011 թ.–ին։Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով, պատերազմի սկզբից մինչև 2006 թ.–ի կեսերը, Իրաքում զոհվել էր 151 հազար խաղաղ բնակիչ։
Արամ Գևորգյան