▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ-ի ճգնաժամի լուծման ճանապարհ լինել․ ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա դիտարկմամբ՝ գործադիրն ու օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարեն։ 

Արմեն Գրիգորյանը չի հստակեցրել  քայլերը, որով Կառավարությունն ու Ազգային ժողովն կփորձեն լուծել ՍԴ-ի ճգնաժամը։

«Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման ճանապարհ լինել»,- հստակեցրել է Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին և հարցին, թե Հայաստանի իշխանությունների դեմ նրա գործունեության հետ կապված  կասկածներ կա՞ն, Արմեն Գրիգորյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին իր ասուլիսում անդրադարձել է, և թեման փակ է։ Եթե զարգացումներ լինեն, ըստ ԱԽ քարտուղարի, բացատրություններ կտրվեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին