Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»։
Ավելի ուշ պատգամավորը հավելել է․
«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 2
Ի լրացումն նախորդ գրառման։
Տոնավաճառները, Վերնիսաժը և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել»։
Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ։


