Երևանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ վրացի գործընկերոջը նբերկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից մանրամասներ։
«Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ քննարկումներին խոսել են նաև ՀՀ-Վրաստանի միջև սահմանազտման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ գործադրելու մասին։
***
«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայատարարությունների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։ *** |
Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը խիստ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրների գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, այն ամուր հիմքերի վրա է և մեծ ներուժ ունի։ «ՀՀ-ն և Վրաստանը կարող են միասին հոգ տանել փոխադարձ, ազգային շահերի պաշտպանության համար, և Վրաստանը պատրաստ է իր լավագույն ջանքերը ձեռնարկել այս ուղղությամբ», հավելել է Կոբախիձեն՝ շեշտելով միմյանց ռազմավարական շահերի և տարածքային ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը։ |
Դիտեք նաև՝