▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանը գծելով գալիս են, հասել են Կապանի տակ, արտառոց բան չկա. Իմքայլական պատգամավոր

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում և ինչո՞վ էր պայմանավորված մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը պատասխանել է․

«Հրաժարականի մասով չեմ խոսել պարոն Պողոսյանի հետ, բայց ամեն ինչ նորմալ ա: Երեկ Սիսիանում եմ եղել: Մեր, խաղաղապահ և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել են Կապան համայնքի տակ, որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է»,- նշել է Կարեն Համբարձումյանը։

Ավելի ուշ Կապանի համայնքապետարանը հերքում է տարածել. «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին