«44-օրյա պատերազմը կանգնեցնելու քանի՞ հնարավորություն է եղել»,- դիմելով ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ ԱԺ-ում հարցրին լրագրողները: Վերջինն ասաց՝ ոչ մի: Մյուս հարցին՝ պատերազմի ո՞ր օրն եք հասկացել, որ Ադրբեջանը հաղթում է, պատասխանել է՝ մինչև պատերազմի սկսվելը: «Նամակներով դիմել էի և՛ առաջվա, և՛ գործող ղեկավարին: 2018-ին գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության: Հետո պարտվել ենք էն սցենարով, որը ես գրել եմ»,- նշել է նա: Թարմացված․ «Արցախի նախագահն այսօր էլ կապի մեջ է Ադրբեջանի հետ»,- այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: «Սամվել Շահրամանյանն ամեն օր զանգում ա Բաքու՝ խոսում: Իրան հարցրեք՝ կասի, ես չգիտեմ»,- նշել է Բաբայանը: Թարմացված․ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ԱԺ-ում էր՝ հրավիրվել էր մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին: «Հրավիրել են, համաձայնել եմ ներկա գտնվել, իրենց հարցերին պատասխանել, իսկ ինչի՞ պետք է խուսափեմ, եթե պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց Ադրբեջանին, նշել է՝ բոլորս միասին: Մյուս հարցին՝ ուղիղ մեղադրո՞ւմ եք ՀՀ իշխանությանը՝ Արցախը հանձնելու համար, Բաբայանն ասել է. «Իհարկե»: |
«Շահրամանյանն ամեն օր զանգում է Բաքու՝ խոսում». Սամվել Բաբայան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet