«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սամվել Ալեքսանյանին` փող, շարքային քաղաքացուն` պաշտոնական թվեր Ներմուծում իրականացնող «Մոբայլ Սենթր» ընկերությունը, որը կապվում է Սամվել Ալեքսանյանի հետ, առաջին կիսամյակում հայտնվել է խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ հորիզոնականում, քանի որ ներմուծում են անում, ԱԱՀ-ն վճարում են, իսկ երբ վաճառում են մեկ այլ սուբյեկտի, որն արտահանումն է անում, ԱԱՀ-ն պետությունը ետ է վերադարձնում։ Պարզ ասած, երկրի օրինակ երկրորդ հարկատուն իրականում երկրորդը չէ, գուցե և հարյուրերրորդն է, իսկ երկրորդ տեղում է հայտնվել միայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Նշված ընկերությունը միակը չէ, որ զբաղվում է վերարտահանմամբ, և նմանատիպ վերարտահանմամբ զբաղվող ընկերությունների ապահոված վիճակագրությունը կամ թվերը, իշխանությունները ներկայացնում են որպես մեծ ձեռք բերում, միլիարդավոր դոլարների արտահանում և այլն։ Երկրի բյուջե իրականում դրանից անհամեմատ քիչ գումար է մուտքագրվում, հետևաբար շարքային քաղաքին էլ իր մաշկի վրա գրեթե չի զգում այդ միլիարդավոր դոլարների արտահման օգուտը»։ |
«Սամվել Ալեքսանյանին` փող, շարքային քաղաքացուն` պաշտոնական թվեր»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին