▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանի պատասխանը Վլադիմիր Գասպարյանին. galatv.am

galatv.am-ը, հիշեցնելով, որ նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանին մեղադրել էր կամ գողական կամ վախկոտ լինելու մեջ, գրում է. 

Սամվել Բալասանյանը, իհարկե, ոստիկանապետին չպատասխանեց, իսկ վերջինս եւս քանի անգամ ավելի կոպիտ որակումներով եւ արդեն առանց անունների նույն միտքը մի քանի անգամ էլ կրկնեց՝ ասելով, որ եթե համայնքապետը վախենում է, մտածում է վատամարդ չլինելու մասին կամ էլ մտածում է գողական, որ իր տունն իր ամրոցն է եւ վերջ, ուրեմն՝ իր երեխաների եւ ապագա սերունդների աչքերին նայելու իրավունք չունի եւ այլն, եւ այլն:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ս. Բալասանյանը հայտարարություն չի տվել ոստիկանությանը, ասել է. «Քաղաքապետը չէր կարող հայտարարություն տալ ոստիկանությանը, որովհետեւ ոչ քաղաքապետը, ոչ էլ քաղաքապետի ընտանիքի որեւէ անդամ մամուլում նշված դեպքին ականատես չի եղել, եւ բնական է, որ եթե չես եղել ականատես, չես կարող նաեւ հայտարարություն տալ»:

ԳԱԼԱ-ի հարցերին, թե ինչո՞ւ Ս. Բալասանյանը խորհրդակցության ժամանակ Վ. Գասպարյանին չասաց այդ մասին, երբ վերջինս 5-6 անգամ նույն միտքը կրկնում էր, եւ արդյո՞ք ՀՀ ոստիկանապետի այդ հայտարարությունը ինչ-որ միտումներ չէր պարունակում, Զ. Եգանյանը պատասխանել է. «Կարծում եմ ոստիկանապետի ցանկացած հայտարարության մեկնաբանություն կարող է տալ ոստիկանությունը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ փոխադարձ հարգանք քաղաքապետի եւ ոստիկանապետի միջեւ գոյություն ունի: Անձամբ ես որեւէ միտում կամ չարամտություն չեմ տեսել…»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին