▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը գժտվե՞լ են

Սամվել Կարապետյանը (Տաշիրի Սամո) երկու շաբաթ առաջ Հայաստանում գտնվելու օրերին Սերժ Սարգսյանի խնդրանքով 2 օր անընդհատ Գագիկ Ծառուկյանին փորձել է համոզել, որ նախագահական ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը, բայց վերջինս չի համաձայնել: Սամվել Կարապետյանը Ծառուկյանի առաջադրումը բնութագրել է, որպես հակամարդկային և հակաբարոյական:



«Առաջին լրատվական»`1in.am -ն է գրում այս մասին ու նշում, որ իր ունեցած տեղեկություններով, Ս. Կարապետյանը Հայաստանում էր՝ Գագիկ Բեգլարյանի աղջկա հարսանիքին մասնակցելու համար: Նա այդ հարսանիքի կնքահայրն էր:

Ս. Կարապետյանը նաև Գ. Ծառուկյանի դստեր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու ամուսնության կնքահայրն է.այսինքն՝ նա Ծառուկյանի հետ բարեկամական կապ ունի:

Ս. Կարապետյանի՝ Հայաստանից մեկնելուց երկու օր հետո` դեկտեմբերի 12-ին Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ ոչ առաջադրվելու է և ոչ էլ այլ թեկնածուի է սատարելու: Սրանից հետո Ս. Կարապետյանը Գ.Ծառուկյանից սրտնեղել է, որ նա իր խնդրանքը չի կատարել, բայց հետո անսպասելիորեն հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից: Օրեր անց, Ծառուկյանը փորձել է զանգահարել Սամվել Կարապետյանին, սակայն վերջինս անպատասխան է թողել զանգերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին