▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի դրած «շոտչիկները» մեզ թալանում են. էջմիածնեցին՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Էջմիածնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին մոտենում քաղաքացիները և ներկայացնում իրենց խնդիրները: Նրանցից մեկն ասաց.

«Սամվել Կարապետյանի դրած շոտչիկներով ամիսը 3000-4000 դրամ ժողովուրդն ավել հոսանքի փող է վճարում: Պարոն վարչապետ, մի հատ վերանայեք, խնդրում եմ»:

Նա նշեց, որ տասնյակ տարիներ 7000 դրամից ավելի երբեք չի վճարել, իսկ այս նոր հաշվիչները տեղադրելուց հետո «ամիսը 13-14 հազար դրամ է վճարում.

«Ժողովուրդը միշտ բողոքում է: Մեղք ենք, ուղղակի թալանում են, խնդրում եմ՝ վերանայեք»,- կրկնեց էջմիածնեցին:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում մասնակցում է քաղաքի հիմնադրման 2704-ամյակի տոնակատարությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին