Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. Ի՞նչ է կատարվում ներսում և դրսում
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին։ Կարապետյանին ոստիկանների ուղեկցությամբ հատուկ մեքենայով տարան դատարանից։ |
***
|
«Այսօրվա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին լինելու է բոլոր քաղաքներում, գյուղերում»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից հետո հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել տնային կալանքը․ այս ամբողջ պրոցեսի նպատակն այն է, որ խոչընդոտեն Կարապետյանին շփվել ժողովրդի հետ, որովհետև գիտեն՝ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ՝ ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,- շարունակեց Նարեկ Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ «դատավորը, լինելով հայ մարդ, կանի հային վայել հետևություններ»։ |
***
Մի քանի օրից կասեմ, դատարանից դուրս գալիս լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրություններում հաղթելու իր շանսերը։
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
***
|
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որտեղ կքննվի խափանման միջոցի փոխման հարցը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր 2025թ․ հունիսի 18-ին, այնուհետև դատարանի որոշմամբ՝ կալանավորվել։ Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։ *** Սամվել Կարապետյանի դատական նիստը չի տեսանկարահանվի. Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Կարապետյանի գործով դատական առաջին նիստը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի պաշտպանները միջնորդեցին, որ դատական նիստը չնկարահանվի և չհեռարձակվի։ Միջնորդությունն ընդունվեց։ *** Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Հայաստանի քաղաքացիությունից բացի բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը «Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի հարցում, որոշում եմ կայացնել սկսել այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը», - ասել է նա դատական առաջին նիստի ժամանակ։ Դիտեք նաև՝ Ոստիկանության գվարդիան Սամվել Կարապետյանի դատի մեկնարկից առաջ մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Հակակոռուպցիոն դատարանի մոտ *** |
|
«Հույս ունենք, որ վերջիվերջո որևէ դատավոր կցանկանա արդարությունը վերականգնել և մեր հասարակությունը հնարավորություն կստանա շփումներ ունենալ հենց Սանվել Կարապետյանի հետ ու կարծում եմ՝ մեր իշխանությունները հենց դրանից են վախենում»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Վելիցյանը։ «Իշխանությունները հասկանում են, որ Սամվել Կարապետյանը, եթե ազատ լինի, շատ մեծ կոնսոլիդացիա կլինի նրա շուրջ»,- նշեց նա։ *** |
|
«Մեր կողմից կազմակերպված հանրահավաքը շատ ծանր է նստել իշխանության վրա և հասկացել են, որ մեր քաղաքական ուժն իսկապես ուժեղ է։ Ինչ ուզում է լինի, ուզում են մեր կուսակցության բոլոր անդամներին էլ ձերբակալեն՝ միևնույն է, թասիբով հայ ժողովուրդը մեր կողքին կանգնած է»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հաջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ ասաց կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ շնորհակալություն հայտնելով երեկ իր ձերբակալման հետ կապված հանրության աջակցության համար։ |


