▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը օդանավակայանում վատացել է . նա չի կարողացել վերադառնալ Հայաստան

Բուժման նպատակով հունվարից Գերմանիա մեկնած ու մինչ օրս Հայաստան չվերադարձած, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը:

Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին