▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Մայրապետյանի գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ. Փաշինյան

Ես չեմ ուզում որեւէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն 5առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ:

 

 

 

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը: «Հ2»-ի լրագրողը հիշեցրել է, որ հոկտեմբերի 9-ից Սամվել մայրապետյանը կալանավորված է, եւ շուրջ 50 մտավորականներ միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել են: Նաեւ տասնյակ խմբագիրներ դիմել են վարչապետին, բայց արձագանք չեն ստացել. « Հիմա նրանք ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞, որ լսեին նրանց ու պատասխան ստանային»,-հարցրել է լրագրողը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ ավելի ուշ Հայկական երկրորդ հեռուստաալիքը պարզաբանում է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո ասուլիսի ժամանակ հ2-ի լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի վերաբերյալ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. Թե Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե ԶԼՄ-ների ղեկավարների բաց նակաների մեջ և թե մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ ալ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ևս կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողութություն չի իրականացվել: Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ Վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ի ամենածաղկուն շրջանում կային սեռական կողմնորոշում ունեցող պաշտոնյաներ՝ցուցակ կա անգամ. Նիկոլ Փաշինյան

Մեծ-մեծ խոսողներին պետք է այդ տուշոնկաները տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա. Փաշինյանը՝ ԶՈւ-ում տրամադրվող սննդի մասին

Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքի մասին 

Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ չկա փետրվարի 31. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով

Փաշինյանը՝ Ալիևի հետ «չատ» չանելու մասին

Տո Ձեր նախարարներին 4-րդ դասարանի շարադրություն տանք, 70%-ը կկտրվի քննությունից. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

Անհարմար եմ զգում, որ այս ընթացքում չեմ եղել Գյումրիում. Փաշինյանը խոսեց աղետի գոտու մասին

Նիկոլ Փաշինյանը խոստացել է չմիջամտել Սերժ Սարգսյանի եղբոր դեմ հարուցված գործին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին