▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվելը հերքել է Սոնա Շահգելդյանի հետ սիրային հարաբերությունների մասին լուրերը

 

Armstar.am-ն անդրադարձել էր  երգչուհի  Սոնա Շահգելդյանի անձնական կյանքի մանրամասներին` նշելով, որ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում փոխել է   անձնական լուսանկարը, որտեղ N-Show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ է, և որտեղ որ աշխատում է Սոնան:

Որոշ ժամանակ անց միայն Սամվել Ղազարյանը որոշել է  անդրադառնալ այս հրապարակմանը և պատասխանել է Armstar.am-ի հարցերին` ասելով.

«Այդ լուսանկարն արված էր շատ շուտ՝ իմ ծննդյան օրվա լուսանկարներից էր, Սոնան ընդամենը վերցրեց, ինձ էլ ասեց՝ ՛«Սամ ուզու՞մ ես իմ ու քո ֆոտոն լինի գլավնի», ասեցի դնում ես ի՞նչ անես, ասեց՝ կարողա՞ դու վախենում ես դրանից, ասեցի՝ չէ, ինչի՞ց պետքա վախենամ,  ի՞նչ ունեմ վախենալու: Մի խոսքով, տեղադրեց ու չգիտեմ ինչու հարցազրույց տվեց: Ես ու Սոնան լավ ընկերներ ենք,  ինքն աշխատում է իմ ակումբում, մենք կոլեգաներ ենք, ավել ոչինչ չկա մեր մեջ»:

Սամվելը հերքել է Սոնայի այն ասածը, որ իրենք սիրում են իրար, կամ որ ընկերություն են անում. «Կարող է  Սոնան որոշակի այլ պատկերացումներ ունի, կամ գուցե, չի բացառվում նաև զգացմունքներ, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր մեջ ինչ-որ բան կա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին