ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել եւ հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս ասֆալտով:
ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին, նշելով, որ հրապարակումն ընդունեն հաղորդում հանցագործության մասին եւ գտնեն քաղաքացուն:

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։
Ավելի ուշ պատգամավորը հեռացրել էր գրառումը:
Կարդացեք նաև՝ էդ աղբին ասում եմ` դու տականք ես. գտեք էս անասունին. Նաիրա Զոհրաբյանը դիմել է ոստիկանապետին


