Ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանըիր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը»։

Հիշեցնենք, որ օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ստորագրի փաստաթուղթը, որը Շանթ Հարությունյանը մերժել է:

Կարդացեք նաև՝ Ես խնդրեցի ստորագրել, Շանթը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը` Շանթ Հարությունյանի մասին
Խնդիր չեմ տեսնում. Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի՝ մամուլի ասուլիս տալու մասին
Թե ինչպես են բանտում պահում Շանթ Հարությունյանին


