ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով պատասխանում էր օգտատերերի հարցերին:
Վարչապետը պատասխանելով Շանթ Հարությունյանի վերաբերյալ հարցին, մասնավորապես նշեց.
«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ»,-ասաց Փաշինյանը:
«Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք»,-ասաց Փաշինյանը:
Նա պատմեց, որ Շանթ Հարությունյանն ասել է, որ համամիտ չէ ստորագրել այդ թուղթը.«Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց»:
Կարդացեք նաև՝ Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ. Փաշինյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին