▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաուդյան արքայադուստրն առեւանգել է գեղեցկադեմ հայ երիտասարդին եւ նրա հետ փախել Շվեյցարիա

Սաուդյան արքայադստեր նախկին թիկնապահը հրապարակել է թագավորական ընտանիքի գաղտնի տեղեկությունը` փոթորկելով Էր-Ռիյադի կառավարիչների անդորրը:

Սաուդյան արքայազն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդի դստեր` Ռիմա բինթ Թալալի նախկին թիկնապահ Մարկ Յանգը պատմել է իր աշխատանքի մասին եւ կոռուպցիայի որոշ դրվագներ բացահայտել:

Նա նաեւ պատմել է, թե ինչպես է արքայադուստրը առեւանգել գեղեցկադեմ հայ երիտասարդի, նրան մեկ ամիս պահել իր ննջարանում, ապա տղայի հետ փախել Շվեյցարիա: Ալ-Սաուդ ընտանիքը դեպքը գաղտնի է պահել` վախենալով սկանդալից: Ռիմայի մայրը մեկնել է Շվեյցարիա, թմրեցնող դեղ լցրել նարնջի հյութի մեջ եւ դստերը տեղափոխել Սաուդյան Արաբիա, պատմել է Յանգը:

Հայ երիտասարդը Էր-Ռիյադում աշխատող հայ դիզայների որդին է եղել:

Այս մասին գրում է  news.am-ը`  հղում անելով  իրանական FARS գործակալությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին