▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիսը, Գարիկն ու Գարուշը 52-ամյա կնոջ ծոցից հափշտակել էին 500.000 դրամ

Երևանի 52-ամյա բնակչուհի Խաչատրյանը 2014թ. հոկտեմբերի 20-ին հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ենթարկվել է ավազակային հարձակման, օրեր շարունակ զրկվել ազատությունից։

Ըստ հաղորդման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը և Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա.Մամբրեյանին պատկանող տանը Գ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի ընթացքում նրա ծոցից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: Այնուհետև, Գ.Խաչատրյանի կամքին հակառակ, նշված օրվանից մինչև 20.10.2014 թ.՝ ժամը 18:00-ի սահմանները, պահելով նշված հասցեում՝ նրան ապօրինի զրկել են ազատությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ոմն Սարգսի, Գարիկի եւ Գարուշի ինքնությունը: Վերջին երկուսն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել են։

Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձին՝ Սարգսին, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ
քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության
հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին