▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանը պատրաստ է երկխոսել Էրդողանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ պատրաստ է երկխոսության Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին նախագահը նշել է Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում:   

 

Վկայակոչելով իր քրիստոնեական համոզմունքները՝ Արմեն Սարգսյանը չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: 

Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:   

 

 

 

 

 

 

 

«Ես նախ եւ առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլեւ ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին