▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարհատ Պետրոսյանն՝ իր աներոջ՝ Վազգեն Մանուկյանի գործունեության մասին

Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է ավելի վաղ արված իր հայտարարությանը, որտեղ նա Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին մեղադրում էր «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:

Factor TV-ի եթերում, դիտարկմանը, թե ինքը Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանի փեսան է, բայց թայֆայականության խնդիր չի եղել կարծես Կոմիտեի ղեկավարին պաշտոնին նշանակվելիս, Պետրոսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա որևէ կապ պիտի չունենա իմ նշանակման կամ չնշանակման հետ կապված, բայց թայֆայականությունը մի նայեք շատ լուրջ քաղաքական պրոցեսներում: Ավելի պրիմիտիվ մակարդակում դատեք թայֆայականությունը»:

Անդրադառնալով իր աներոջ քաղաքական հայացքներին և «Վերնատանը»՝ Սարհատ Պետրոսյանն ասել է. «Վազգեն Մանուկյանը մեր անկախության շրջանի ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկն է: Մեծագույն հարգանք ունեցել եմ մինչև իր դստեր հետ ամուսնանալը և դրանից հետո: Ունենք մենք տարբեր մոտեցումներ բազմաթիվ երևույթների հետ կապված, որոնք երբեմն քննարկում ենք, երբեմն՝ ոչ: «Վերնատան» գաղափարը ես չէի ողջունի, բայց նաև ես հասկանում եմ, որ 2018-ի զարգացումներից հետո կա դատարկ տեղ քաղաքական դաշտում, և դա պետք է լցվի: Ես, միգուցե, ներքուստ ընտրեի, որ լավ կլիներ դատարկ տեղը լցնելու պրոցեսում ավելի լավ է Վազգեն Մանուկյանը դերակատար լինի (չնայած որոշ բաներ ես չեմ ընդունում իր մոտեցումներում) քան՝ այն բախտախնդիր մարդիկ, ովքեր հավակնում են դա անել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին