▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարժական մամոգրաֆիան վերջապես ժամանեց Իտալիայից. մեկնարկը կլինի Լոռու մարզից. Թորոսյան

Իտալիայից արդեն Հայաստան է ժամանել շարժական մամոգրաֆիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել  է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ մոտ մեկ ամսից կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգի առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

«Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- գրել է նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին