▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Միշելը նշել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության մակերեսները՝ ըստ եռակողմ բանակցությունների

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԽ նախագահ Շառլ Միշելը մամուլի ասուլիս է տվել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո: Նա մասնավորապես ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդմ, Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ քառակուսի։
Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են գնացել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։
Կապի հետ կապված՝ կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին