▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը՝ Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի պահանջին Asekose.am-ի հետ զրույցում ասաց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ գնահատմամբ Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը: Ժամանակն է ներկայացման ռեժիսորին հասկացնել, որ Արցախը փաստացի անկախ պետություն է, և նրանք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեն սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման տարեդարձի օրը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով: Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին