▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։

«Կարծում եմ, որ ավելի օգտակար կլիներ, որ նրանք, ովքեր կազմակերպել են նրա այցը, նման կրկեսի և անլուրջ գործունեության փոխարեն զբաղվեին Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով ու տարածաշրջանում խաղաղության ապահովմամբ»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ՀՀ քաղաքացիություն ստացած հայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում, Բիլզերյանն արդեն իսկ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Իր հայաստանյան այցի երկրորդ օրը Բիլզերյանն Արցախ է ժամանել ՀՀ ՊՆ ուղղաթիռով։ Արցախում նա այցելել է զինվորական հրաձգարան, նաև ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ:

Կարդացեք նաև՝ Բաքուն արձագանքել է Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցին

Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյան

Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի. Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարակել

Թթի օղի, զինվորական հագուստ. ինչ նոր լուսանկարներ է հրապարակել Արցախից Դեն Բիլզերյանի ընկերուհին

Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր

Դեն Բիլզերյանն ու Քոչարյանի որդին՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում

Ինչպես է Դեն Բիլզերյանը սկուտեր վարում Սևանա լճում

Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են Սամվել Ալեքսանյանի ռեստորանում

Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես է Դեն Բիլզերյանը տարբեր զինատեսակներից կրակում արցախյան հրաձգարանում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին