▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվելու են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները

Ինչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:

2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում թվով 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են  վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները:

Աշխատանքների շրջանակում  կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման և նորոգման այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին