▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարքված է. ԱԱԾ -ն՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին

Ադրբեջանցու մեկնաբանությամբ ՀՀ ԱԱԾ-ին ծաղրող տեսանյութը մոնտաժված է և մոտ երկու տարի առաջ է You Tube -ում հայտնվել, այն էլ` այլ անձի մեկնաբանությամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը:

«Հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ մենք հիմա էլ կարող ենք տեղադրել, ձայնը կտրել և մեկնաբանել որպես, օրինակ, ադրբեջանցի, այսինքն՝ դա սարքած, մոնտաժված և իրականությանը չհամապատասխանող տեսանյութ է եղել, բայց դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին