▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի է․․․Կարելի՞ է նման «Գազել» երթուղի հանել

Բնակիչներն ահազանգում են, որ  «Արտաշատ- Զոդ  երթուղու գազելը արդեն որոշակի ժամանակ է ինչ ենթարկվել է փոփոխության, որը մեծ դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Ինչ-որ պայմաններում նախկին բավականին նորմալ վիճակում գտնվող գազելը փոխվել է անհույս վիճակում գտնվող մի գազելով, դրան գումարած ՝ մի այնպիսի վարորդով, ով, վարելով հասարակական տրանսպորտ, խախտում է բոլոր հասարակական նորմերը։Վարորդը ,հաշվի չառնելով քաղաքացիները բողոքը , շարունակում է ծխել ղեկին, որը որպես ապացույց երևում է կից ներկայացված տեսանյութում։ Գազելի աթոռները կոտրված են և սարսափելի վիճակում, կարելի է ասել ժամանակների վատագույն գազելներից մեկն է, որի մեջ նստելը արդեն իսկ վտանգ է իրենից ներկայացնում։ Խնդրի մասին բնակիչները բողոքել են Լիգա ՍՊԸ-ին, սակայն դեռ ոչ մի հստակ պատասխան և դրական փոփոխություններ չեն եղել։ Հուսով ենք, որ համապատասխան մարմինները ուշադրություն կդարձնեն բարձրացված խնդիրն և թույլ չեն տա, որ խնդիրն ավարտվի Երասխավան-Զոդ գազելի ողբերգական ճակատագրով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին