▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարյան փողոցում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը. shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է. այսօր՝ հունվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցից՝ հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն էր, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին