▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի պատճառով հետաձգվել է թռիչքը` մինչև կլուծվեր նրա կնոջ «կլոր կնիքի» հարցը

Newsbook.am-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով վերջերս Զվարթնոց օդանավակայանում բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։  Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։ Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։  

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին