▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի

 

«Սասնա ծռեր»  խմբի անդամ Արմեն Լամբարյանը ազատ կարձակվի, երբ կմուծվի 500,000 դրամ գրավը։ Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը  հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում վիրավորվել էր։ Նա ստացել էր  ձախ ազդրի բեկորային հրազենային վնասում՝ փափուկ հյուսվածքների մասում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանքից ազատ էին արձակվել՝Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը, Արթուր Սողոմոնյանը և Հովհաննես Հարությունյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին