«Հրապարակ»-ը գրում է. 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի հետ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված, ներկայումս իրեն խմբի անդամ չհամարող Թաթուլ Թամրազյանը նշում է՝ այն ամենը, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, թատրոն է․ «Էս ամեն ինչը թատրոն ա, ով կարում ա էս ազգի վրեն կայֆ ա բռնում։ Խոսքը «Սասնա ծռեր» պրոյեկտի մասին ա։ Ուրեմն, էն ամեն ինչը, ինչը ես հիմա տեսնում եմ, որը կատարվում ա Հայաստանում, ով կարում ա խաբում ա էս ժողովրդին, բայց էս ժողովուրդը մեղկ ա։ Ես ոչ թե իմ շահի կամ պաշտոնի համար եմ ասում, այլ էս ամեն ինչը տեսնելով։ Մեղկ ա, որ ամեն անգամ իրան խաբեն, իր հավատքը օգտագործեն»։
Կայքի հետ զրույցում նախկին անդամը նշեց՝ «Սասնա ծռերը» ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պրոյեկտն է․ «Էս ամեն ինչը սարքված ա, էս ազգը մեղկ ա, հասկանո՞ւմ եք։ Ամեն մեկը գալիս ա, ստում ա։ Ես նաեւ մի քանի բառ եմ ուզում ասել Նիկոլ Փաշինյանի մասին․ Փաշինյանն արդեն 6 ամիս ա էս ազգին ձեռ ա առնում, էս ի՞նչ ա, էս վիճակը շատ լուրջ ա։ Ուզում եմ ասեմ, որ ինքն էլ ա նույնպես պրոյեկտ, ինքը Սերժ Սարգսյանին փրկել ա էլի։ Այսպես ասած՝ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի տոլի որդին ա, տոլի թոռն ա, ես չգիտեմ դա»։
Նրա խոսքով՝ ինքը 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցելու համար ՌԴ-ից եկել է Հայաստան, լսել է Ժիրայր Սեֆիլյանի մասին․ «Պահ է եղել, երկիրը վտանգի մեջ ա եղել, դրա համար եկել եմ։ Ես գտնվում էի ՌԴ-ում, յութուբով հետեւում էի ստեղի դրությանը՝ ով ով ա, ի՞նչ ա անում։ Այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին էի ես նայում, ինքը ինձ հավատ ներշնչեց, որ իբր ինքն ա, բայց վերջում դուրս եկավ, որ որեւիցե մեկին ա ինքը ծառայում։ Ես ոչ թե «Սասնա ծռերից» հիասթափվել եմ, բայց էս մեր ժողովուրդը թող զարթնի, սթափվի։ Իմ մտքով անցնում ա, որ հողերը թաքուն ձեւով ուզում են հանձնեն»։
Անդրադառնալով Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությանը, թե ոստիկաններից մեկի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը, նա պատասխանեց․ «Ես այնտեղ գտնվել եմ 2 ժամ։ Մենք մոտավորապես 05։30 ենք գունդ մտել, ինձ խփել են մոտավորապես 07։30, ժամը արդեն 07։50 եղել են հիվանդանոցում, դրա համար ես շատ բան չեմ կարա ասեմ, չունեմ իրավունք ասելու։ Ես 2 ժամ եմ տեսել այն, ինչ եղել է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում