«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը ազատ կարձակվի։ Դատավոր Արշակ Վարդանյանը որոշել է բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մարտիրոս Հակոբայնին։
Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանն այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում։ Մարտիորս Հակոբյանը բազմաթիվ հիվանդություններ ունի։

Այսօր նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդել է նաև Մարտիորս Հակոբյանի համար որպես գրավ սահմանել 500 հազար դրամ ՝ պատճառաբանելով, որ Մարտիրոս Հակոբյանի ընտանիքը պետք է հոգա նաև նրա բուժման ծախսերը։
Այսօր պաշտպանը միջնորդեց նաև անձնական երաշխավորագրերով փոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը։ Նրա համար անձնական երաշխավորագրեր ներկաայցնելու համար դատարան կներկայանան ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։


