▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հագեցած կյանքով ենք ապրում

Մի օր Մոսկվայում են ազգիս նախագահը, ամենայն կաթողիկոսն ու իր արքեպիսկոպոս դարձած ախպերը, ունևոր-մեծահարուստ ախպրտիքը ամենամեծ եկեղեցին բացում, երբ երկիրս գլորվում է դեպի սովի ճիրանները:
Մի օր դատավոր Եվա Դարբինյանն է թքում արդարադատության երեսին ու լրացնում հայկական արդարադատության ոսկե էջերը,
Մի օր Հայաստանի անկախության տոնի համերգը ռուսներն են պատվիրում ու Կոմիտաս, Խաչատրյան, Տերտերյան, Բաբաջանյան, Մանսուրյան ծնած ազգիս պարտադրում անկախության տոնը Չայկովսկիով նշել՝ մթամ տեսեք-տեսեք, դուք ինչքան աղքատ եք,
Մի օր մեռելոց ենք անում՝ իբր հարգում ենք հանգուցյալներին, երբ ազգովի կենդանի հանգուցյալ ենք դարձել...
Մի օր զարթնում ու տեսնում ենք, որ երկիրս դեպի Ռուսաստան է ձգվել՝ Հայաստանում թողնելով միայն նրանց, ովքեր գնալու փող չունեն...
Ու մի օր էլ ազգովի գնում ենք դեպի Արաքս ու անուժ-անզոր, ողբաձայն երգում՝ Հայաստա՜ն, երկիր դրախտավայր...

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին