Կենտրոնական բանկի և կառավարության ղեկավարի հայտարարություններն ի վերջո զսպող դերակատարություն ունեցան, վերջին ժամերի ընթացքում արտարժույթի շուկան հարաբերական «անդորրի» մեջ է: Կարծես դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են իրենց պիկին ու աճման միտում այլևս չեն ցուցաբերում:
Իրենց խնայողություններն արտարժույթով պահած քաղաքացիները, համենայն դեպս, զգուշանալու բան ունեն: Շատ հնարավոր է, որ վաղվանից դոլարի ու եվրոյի կուրսը կտրուկ ընկնի, ինչպես որ հիմա կատարվում է Ռուսաստանում:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահի զրույցը Ուկրաինայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների առաջնորդների հետ իր շեշտակի ազդեցությունն ունեցավ ռուբլու վրա:
Դոլարի փոխարժեքը ՌԴ-ում ոչ միայն դադարեցրեց վերելքը, այլ շուրջ 10 ռուբլով արժեզրկվեց, այսինքն ռուբլին ամենայն հավանականության կվերադառնա իր սովորական հունին: Թեկուզ ուշ, սակայն կուրսի կարգավորման առաջին միտումներն ակնհայտ են քաղաքական հայտարարությունների ֆոնին: