▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի. Նիկոլ Փաշինյան

 

 

Ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար ևս նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես ուզում եմ, որ մենք այսօր ընդգծենք, որ 100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձոււթյուններից, որ մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել է որպես 37 թվական, շարունակած Հայաստանի անկախության համար պայքարողների համար հետապնդումներից, որոնք տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Ցավոք, անկախությունից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով և տրամադրությամբ են հագեցած եղել ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում: Իհարկե, եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, և մենք բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը, ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար ևս նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար:

 

 

 

 

 

 

 

 

Եվ այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որևէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյակների, մեղադրյալների իրավունքները պետք է պաշտպանվեն և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

«Ըստ էության՝ դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարևոր խաչմերուկն է, և շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին համապատասխան, իրավունքին և տրամաբանությանը համապատասխան: Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, և օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը քաղաքական որևէ կոնյուկտուրայի հետ, որևէ ենթատեքստի հետ: Նոր Հայաստանում կարևորագույն գործառույթ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային, և կապ չպետք է ունենա, թե ով է կոռուպցիոները՝ նախկին, թե՞ ներկա պաշտոնյա: ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, և այդ սկզբունքն ապահովող կարևորագույն կառույցն է ՀՀ դատախազությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ «Ցանկացած սայթաքում կարող է փլուզել հասարակության վստահությունը». Արթուր Դավթյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին