▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց. Նիկոլ Փաշինյան

«Մեկուկես տարվա ընթացքում արձանագրեցինք, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու, որ հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր ու մթնոլորտ լինի:

ՌԴ ԱԳ նախարարը, ըստ էության, ասել է այն, ինչ բոլորս գիտեինք, այստեղ մեծ հարցականներ չկային: Հիմնական շեշտադրման իմաստն այն է, որ ԼՂ հարցն ինչպե՞ս կարող է լուծվել առանց ԼՂՀ ժողովրդի դիրքորոշման արտահայտման և ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց»,- ԱԺ-Կառավարություն հացուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին