▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ սխալ էր Արցախի հարցը «կիսաբաց լուսամուտների» ցածր ֆորմատով քննարկմանը համաձայնելը. Էմին Երիցյան

Բանակցող առաջին դեմքերը պարզունակ մրցակցության մեջ հայտնվեցին՝ հոդս ցնդեց բանակցությունների այս կամ այն չափով սակրալ ու բովանդակային լինելու ընկալումը։

Այս մասին գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Շատ սխալ էր Արցախի հարցը «կիսաբաց լուսամուտների» ցածր ֆորմատով քննարկմանը համաձայնելը։

Բանակցող առաջին դեմքերը պարզունակ մրցակցության մեջ հայտնվեցին՝ հոդս ցնդեց բանակցությունների այս կամ այն չափով սակրալ ու բովանդակային լինելու ընկալումը։

Մեր դիվանագետների սխալն էր՝ երկրի ղեկավարին նման ցուցափեղկային, սմինարիսների մակարդակի բանավեճի իրավիճակում չպիտի դնեին։

Կարելի էր առաջին դեմքերով քննարկման համաձայնել 3 պայմանով.

-մոդերատորը պետք է լիներ համաշխարհային ճանաչում ունեցող, հարգված քաղաքական գործիչ,

-քննարկման հարցերը պետք է ճշգրիտ սահմանված լինեին՝ երկու լսարանների համար նպաստավոր ու նախապես համաձայնեցված մեսիջներով,

-պետք է կարմիր գծերը նախապես համաձայնեցվեին»,- գրել է նա։

Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արցախի հարցի վերաբերյալ քննարկումն՝ ամբողջությամբ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին