▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՏԾ 70 հազար դրամ ստացող աշխատակիցը արձակուրդն անցկացրել է Արաբական Էմիրությունում

Տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ օդից կախված են մնացել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Նոր իրողություն ,նոր աշխատելաոճ,նոր մոտեցումներ: Արդյունքում...

 

 

 

 

 

 

 

 

 

Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզպետի անմիջական հսկողությամբ Գեղարքունիքի մարզի Սոցիալական աջակցության տարածքային   ծառայություններից երեքում (առաջիկայում նաև մյուս երկուսում) անցկացված աուդիտի արդյունքները մեղմ ասած գոհացուցիչ չէին: Իրենց աշխատանքում թերացած ինը աշխատող հեռացվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Հեռացված աշխատակիցների թվում է նաև մարզպետի բարեկամը:

Գաղտնիք չէր,որ նպաստառուները վախենում էին բողոքի ձայն բարձրացնել, աշխատակիցները սպառնում էին,թե կզրկեն նպաստից, տարբեր սպառնալինքներով հասարակ նպաստառուներից կորզելով երկու ամսվա նպաստը:

Վերոնշյալ  հարցի շուրջ փորձեցինք քաղաքացիրներից կարծիք հարցնել: Գեղարունիքի մարզի բնակիչներից մեկը պատմեց, որ իրենց շրջապատում բոլորը զարմանում էին,ինչպես կարող է ՍԱՏԾ-ի 70 հազար դրամ ստացող աշխատողը իր արձակուրդը կազմակերպի Արաբական Էմիրությունում,այն դեպքում,երբ իրենց տան միակ աշխատողն է,  կամ  ամենօրյա խմիչքը լինի 65 հազար դրամանոց վիսկ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հուսանք ,որ սա դաս կլինի  հանրապետության մյուս մարզերի բացիթողի վիճակում գտնվող ՍԱՏԾ աշխատակիցների համար:

Ա. Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին