▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հրայր Թովասյանին կչեզոքացնե՞ն քրեական հետապնդմամբ

Նախկին պաշտոնյանների մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն է բացահայտվել

«Ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ»․ Մխիթար Հայրապետյան

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի. . .

Սա մեր ամենակարեւոր ծրագրերից է․ Նիկոլ Փաշինյան

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները

Դիմելու եմ ոստիկանություն․․․Սոնա Շահգելդյան

Նամակ Պողոսին

Հու-Հու-Հու՝ «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների համատեղ «կատարմամբ»

Ինչպե՞ս ֆուտբոլասերներն արձագանքեցին Արարատ-Արմենիայի հաղթանակին. Խմբային փուլը մոտ է

Զոհրապ Մնացականյանը՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մասին

Jamiroquai խումբը գալիս է Երևան

«Էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք». Սոֆյա Հովսեփյան

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ». ՈւՂԻՂ

Ինձ է փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը․ Էդմոն Մարուքյան

Սոնա Աղեկյանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

«Ամուլսարի հանքի չշահագործումը պետբյուջեի վրա որոշակի ազդեցություն կունենա». Ատոմ Ջանջուղազյան

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. ՍԴ նախագահը. . .

Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել

Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Գագիկ Սուրենյան

Կարևոր որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Շիրակավան համայնքի երեխեքի ուրախությանը չափ չկա. Զոհրապ Եգանյան

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար

Գեղարքունիքում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ.. . .

Սա աննախադեպ որոշում է. Դանիել Իոաննիսյան

Զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր կտրամադրվեն

Այսօր հայկական ֆուտբոլը մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը ․Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

Չենք կարող երեխային ասել՝ սպասի տեսնենք՝ մանկապարտեզ կառուցու՞մ ենք, թե չէ․․․Նիկոլ Փաշինյան

Հիվանդության մասին չէինք ցանկանում խոսել. սկանդալային մոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով. . .

Հավատացեք՝ ընտրողներին դուր գալու և պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ․ Բաբկեն Թունյան

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իրենով անել

Ծիծեռնակաբերդի հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է հրավառությունից․Քաղաքապետի մամուլի քարտուղար

«Իմ քայլը» տրոհման շեմի՞ն է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին

Ծիծեռնակաբերդի հարակից անտառում խոշոր հրդեհ է բռնկվել․ ըստ վարկածի՝ պատճառը հրավառությունն է եղել

Ոստիկանները բացահայտել են «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը

Առավել զավեշտալին՝ հակիրճ. համացանցը ծաղրում է Սեյրան Սարոյանի ասուլիսը

Վանեցյանը երեք ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում է կայացրել

«Վարչապետը երբևէ կոռուպցիոներ չի եղել ու չի էլ կարող լինել». Կարպիս Փաշոյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունների մատուցման կարգը. Արսեն Թորոսյանը. . .

Շատերի համար սա երազանքի իրականացում է. Նիկոլ Փաշինյանի խոսքը «Հայաստա՛ն» ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը: «Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ: Այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում: Այն մեզ աննախադեպ հնարավորություն տվեց հայկական մշակույթն իր յուրահատուկ բազմազանությամբ ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը: Որպես Միացյալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադեպ իրադարձային մշակութային տարվա գագաթնակետը` այժմ ես մեծ պատիվ ու անձնական ուրախություն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդեսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդես»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ այն ներկայացնում է հայկական ինտեգրված մշակույթը, որպես նաև արևմտյան մշակույթի և քրիստոնյա քաղաքակրթության ներկայացուցիչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված 14 դարերի հայկական ժառանգությունն իր անգին գլուխգործոցներով, ամբողջ աշխարհից հավաքվել է Մետրոպոլիտենում` աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկում, և համոզմունք հայտնել, որ այն, անկասկած, Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ ընկալումն ու գնահատականը: «Այս նշանավոր նախաձեռնության շնորհիվ Մետրոպոլիտենի տասնյակ հազարավոր այցելուներ կծանոթանան մեր ազգի պատմական և մշակութային ժառանգությանը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր ներկայացվում են ավելի քան 140 նմուշներ` պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիցակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղաեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ»,- ասել է վարչապետը` հավելելով, որ շատերի համար Մետրոպոլիտենում «Հայաստան» ցուցահանդեսը երազանքի իրականացում է: Վարչապետը հավելել է, որ այն հնարավոր է դարձել տիկին Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի նախագահ Դանիել Վայսին, թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, միջոցառման համակարգողներին, ինչպես նաև բոլոր անհատ նվիրատուներին, հիմնադրամներին, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարաններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Ցուցահանդեսը ներկայացնում է հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված են թվով 140 նմուշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին