ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ, երբ ձեզ զանգահարում են ու ռուսերենով ասում են, որ ձեր որդին կամ դուստրը վթարի է ենթարկվել, ուզում եմ տեղեկացված լինեք, որ շատերիս են արդեն զանգահարել և ծանր սթրեսի ենթարկել, անմիջապես դիմեք ոստիկանություն:
Հիմնականում զանգահարում են քաղաքային հեռախոսահամարին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` զգուշացնելով, որ Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:
Դիտեք նաև՝