▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերն են քննարկում՝ ի՞նչ 10% տնտեսական աճի մասին էր խոսում Պուտինը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շատերն են քննարկում՝ ի՞նչ 10% տնտեսական աճի մասին էր խոսում Վլադիմիր Պուտինը։

Ասեմ, նա վերցրել ու իրար է գումարել 2013-ից 2015 թվականների տնտեսական աճի ցուցանիշները (2013 թվականին՝ 3.3%, 2014 թվականին՝ 3.5%, 2015 թվականին՝ 3%):
Ստացվում է 9.8%, մի քիչ էլ կլորացրել է։ Բայց թե դա ի՞նչ կապ ունի ԵՏՄ-ի հետ... Միգուցե չանդամակցելու դեպքում 10%-ի փոխարեն 20% լիներ, կամ 0%:

Հարցը դա չի։ Հարցը էն է, որ հանդիպումից առաջ Պուտինը կամ իր օգնականը արագ աչքի է անցկացրել թվերը, որ գոնե մի բան ասի։ Ու սա է ընտրել։
Նույն հաջողությամբ կարող էր նշել, որ, օրինակ, ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր Սերժ Սարգսյանը 3 տարով մեծացել է։

Նենց որ, շատ մի խորացեք։ Մարդ է, մի բան ասել է:

Բաբկեն Թունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին