▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՏՄ-ին հարցրեք՝ ինչո՞ւ իրենց ահասարսուռ բացահայտումները 2 տարի առաջ չէին անում. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/karen_vrtanesyan.jpg

«Սննդի վերահսկողության տեսչական մարմնին հարցրեք էլի՝ իսկ ինչո՞ւ իրենց ահասարսուռ բացահայտումները 1 կամ 2 տարի առաջ չէին անում նույն արտադրողի մոտ։ Տեղը չգիտեի՞ն։ Թե՞ 2 տարի առաջ զուգարանները կային, սարքավորումը ժանգոտած չէր, պատերն էլ մաքուր ներկած էին։ Լո՞ւրջ»:

Հավելենք, որ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովո՛ւրդ ջան, ձեր վրդովմունքը, կապված «Բանդիվան» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի գործունեության կասեցման հետ, հասկանում եմ՝ ինչո՞ւ շուտ չենք ստուգել, և ընդունում: Տեղեկացնում եմ, սակայն, որ ՍԱՏՄ-ն ստուգումներն իրականացնում է միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված ստուգումների ծրագրի հիման վրա: Մոտ 1000 տնտեսավարող: 185 տեսուչով: Ընկերությունները հաջորդ տարին, հատկապես եթե խախտումներ չեն եղել կամ վերացրել են, չեն կրկնվում, այլապես կստացվի, որ չենք թողնում աշխատել ու ամեն տարի անհանգստացնում ենք: «Բանդիվան» ՍՊԸ-ն դեռևս դեկտեմբերին ընդգրկվել է մեր ստուգումների ծրագրում: Ստուգման ժամկետը՝ երրորդ եռամսյակ: Ինչևէ: Ծրագրից դուրս այլ ընկերություն կարող ենք մտնել ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: Այդ է պատճառը, որ անընդհատ խնդրում-հորդորում ենք՝ կապի ցանկացած միջոցով՝ հեռախոս՝ թեժ գիծ՝ 010206040 կամ 012906090, ՖԲ էջ՝ այ սա, էլ. հասցե՝ ssfs@ssfs.am, v.harutyunyan@ssfs.am, փոստով կամ անձամբ՝ հասցեն՝ Կոմիտաս 49/2, տեղեկացնել մեզ այն խախտումների մասին, որոնց հանդիպում եք հանրային սննդի կետերում, արտադրություններում կամ իրացման ցանցում:

Միայն շնորհակալ կլինենք:

Յուրաքանչյուր քաղաքացի պետության մասնիկն է և ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ:

Պահանջատեր, նկատող ու տեղեկացնող սպառող լինելը բոլորիս պարտականությունն է:

«Բանդիվան» ՍՊԸ-ից բողոք, գոնե վերջին երեք տարում, ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, թեև շատերը հիմա գրում են, թե գիտեին, որ այնտեղ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը... Ի դեպ, ահազանգող քաղաքացու անձնական տվյալները երբեք ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ:

Կապվեք մեզ հետ, եթե խախտումներ եք նկատում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին